Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Կոնֆլիկտներից խուսափելու չորս խորհուրդ. tert.am

Կոնֆլիկտներից խուսափելու չորս խորհուրդ. tert.am

Պատահում են դեպքեր, երբ մարդիկ բղավում են հարազատների, մտերիմների, երեխաների և իրենց ենթակաների վրա: Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում ձայնի բարձրացումը կամաց-կամաց սովորույթ է դառնում:

 

Այդպիսի դեպքերի համար կան խորհուրդներ, որոնց հետևելով հնարավոր կլինի խուսափել նման իրավիճակներից: Այս մասին գրում է cluber.com-ը:

 

«Զայրույթն այնպիսի հոգեվիճակ է, երբ լեզուն ավելի արագ է գործում քան ուղեղը»

 

Զգացմունքները զսպելը չափազանց վտանգավոր է, քանի որ ճնշված զայրույթն ու վրդովմունքը կարող է հետագայում լուրջ սկանդալի հանգեցնել, կամ մնալով ներսում քրոնիկ հիվանդության վերածվել: Սակայն դա չի նշանակում, որ ցանկացած փոքրիկ վեճի ժամանակ կարելի է ափսեները կոտրել կամ իրերը պատշգամբից ցած նետել:

 

  1.  Փոխե՛ք դեպքերի և իրադարձությունների նկատմամբ ձեր արձագանքը
    Պետք է սովորել վերահսկել զգացմունքները բացասական իրավիճակներում՝ խնդրին նայել սթափ դատողություն ունեցող մարդու տեսանկյունից, այդ ամենին մի պահ դիմացինի տեսակետով դիտել և ինքնուրույն պատասխանել «ինչու է նա դա անում» հարցին:

  2. Գնահատե՛ք հիմնախնդրի նշանակությունը
    Անհրաժեշտ է սովորել գնահատել խնդրի նշանակությունը: Օրինակ՝ ինչ սարսափելի բան նրանում, որ երեխան դպրոցում ստացած ցածր գնահատականներ է ստանում կամ ամուսինը հաց չի գնել կամ մոռացել է որևէ բան անել:

  3. Մի՛ ծանրաբեռնեք ինքներդ ձեզ
    Հաճախ բղավոցը, դա հուսահատության ու անօգնական վիճակի արտահայտություն է: Այդ իսկ պատճառով չարժե նման ձևով ծանրաբեռնել սեփական անձը: Պետք է փորձել ավելի սթափ գնահատել սեփական հնարավորությունները:

  4. Ավելի հաճախ հանգստացեք
    Պետք է աշխատել հնարավորինս շատ ժամանակ տրամադրել հանգստին, որպեսզի օրգանիզմը հասցնի վերականգնել իր ծախսած էներգիան:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. brainity.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

31.10.2015

Հարգելի Անի, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:

Անի

03.09.2015

Բարեվ ձեզ: 55տարեկան եմ ունեմ ականջների խշշոց, ինչ խորհուրդ կտաք: Շնորհակալություն

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ